Գյումրու կենտրոնում պարեկը շղթայական ավտովթարի պատճառ է դարձել
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Անկախության հրապարակում։ Մեզ հասած տեղեկություններով, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը մեծ արագությամբ երթևեկելով, խախտելով երթևեկության կանոնները, միանգամից բախվել է երեք մեքենաների՝ լարված իրավիճակ ստեղծելով։Ըստ տեղեկությունների, այդ վարորդը պարեկային ծառայող է, որը երթևեկել է իր անձնական «Օպել» մակնիշի մեքենայով։

