Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է շարժական ռենտգեն սարքով

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան համալրվել է նոր թվային շարժական ռենտգեն սարքով, որը մեծ դեր կխաղա բուժառուների առողջության պահպանման գործում։

Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այսօր եղել են պոլիկլինիկայում, հետևել աշխատանքների ընթացքին։

Թվային ռենտգեն սարքն իր նորարարական տեխնոլոգիայով թույլ է տալիս ապահովել բարձր ճշգրտությամբ արագ ախտորոշում, ինչը կնվազեցնի բուժառուների բուժման գործընթացի ժամանակահատվածը և կբարձրացնի ծառայությունների որակը։

💬Տնօրեն Խաչիկ Գալստյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին և նախարարությանը՝ արժեքավոր աջակցույթան և բնակչության առողջության հանդեպ ցուցաբերած հոգատարության համար, որի շնորհիվ պոլիկլինիկայի աշխատանքների և ծառայությունների որակը կբարձրանա։

Նշենք, որ պոլիկլինիկան սպասարկում է 15465 ազգաբնակչություն, որից մինչև 18 տարեկան 2169, 18 տարեկանից բարձր՝ 13296։

Share This