Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան Ֆրանսիայում կրթություն ստանալու հնարավորություններին

Հոկտեմբերի 15-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Կամպուս Ֆրանս» (Campus France) գրասենյակի պատասխանատու, համալսարանական համագործակցության կցորդ Գարանս Լորանի հետ։

Միջոցառման նպատակն էր աշակերտներին ներկայացնել Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորությունները, ինչպես նաև աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպման ընթացքում աշակերտները տեղեկատվություն ստացան «Études en France» դիմումների էլեկտրոնային հարթակի գործունեության, բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության պահանջների, կրթաթոշակային ծրագրերի և փաստաթղթավորման ընթացակարգերի վերաբերյալ։

Աշակերտներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան մասնագիտական սպառիչ պատասխաններ։ Նմանատիպ հանդիպումները կարևոր դեր են խաղում ավագ դպրոցի սովորողների միջազգային կրթական հնարավորությունների ընդլայնման և ապագա մասնագիտական ուղու ընտրության գործում։

#թիվմեկ

#ֆրանսերեն

#միջազգայինկրթություն

Share This