Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ
Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։ Պատկերասրահը հնարավորություն է ստեղծում արվեստ-հասարակություն կապի ամրապնդման զարգացման համար։
