Գյումրու աշակերտները որոշել էին, որ ինձ հետ պիտի հանդիպեն ու հանդիպեցին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:

Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում:

Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ և քաղաքի գլխավոր ժամացույցի սրահ, որտեղ ներկայացված են նաև կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ

Share This