Գյումրոցու սուր հոմորով՝ ԱԺ առօրյայի մասին, ըստ Ռուբեն Մխիթարյանի
Ժամանակին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանի կաբինետը նոր էր ձեւավորվել, հումորով ֆեյսբուքցիներից մեկը լուսանկաել է կառավարական ավտոկայանատեղին, որտեղ մեքենաների փոխարեն երեխաների համար նախատեսված սայլակներ էին ու մակագրել էր, որ կառավարությունն արդեն ժամանել է աշխատանքի։ Հետո արդեն այսօրինակ հումորները տարածվեցին նաեւ ԱԺ վրա, հատկապես ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ Հերթական, ու ամենահաջողվածներից մեկը Ռուբեն Մխիթարյանի գրառումն է։ Մանկական կամ պատանեկան չարաճճիությունների օրինակներով Ռուբենը ներկայացրել ԱԺ առօրյան ըստ իր պատկերացման, հումորիստական մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք, հավելելով, որ հումորն իհարկե, հումորով, այն էլ գյումրեցու հումորը, սակայն չկա հումոր, որ իր մեջ չունենա ճշմարտության տարրեր։ Իսկ այս տեղանկյունից գրառումը պարզապես քաղաքական հումորի գլուխգործոց է․ Ներկայացնում ենք գրառումը․ «Կնոպկա սեղմող պատգամավորներին փոխարինել են աթոռին կնոպկա դնող պատգամավորները: * Էս սեզոնին նկատելի են հոգատար ծնողներ ունեցող պատգամավորները: Համ փոխնորդով են գալիս, համ տակից ռետուզ են հագած: * Եթե ԱԺ-ում աշխուժություն է, ուրեմն եկել է ոչ թե վարչապետը, այլ Մաշա Ի Մեդվեձիի կերպարները դարձյալ ծնունդի են մասնակցում: * Հաշվի առնելով պատգամավորների տարիքային ցենզը, ԱԺ-ում քննարկվում է ոչ միայն «քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը, այն նաև «չոչ անող» և «ձյաձյային քրֆող» երեխաների արձանախմբի տեղադրման նպատակահարմարությունը: * Վերջերս լուրջ բանավեճ է ծավալվել պատգամավորների մեջ այն հարցի շուրջ, թե ամանորի ցերեկույթին ով է արտասանելու Սանթա Կլաուսի «Լապլանդիան իմ օջախն է, եղնիկները իմ ընտանիքը» բանաստեղծությունը» Ի դեպ, պակաս հումորային չեն նաեւ մեկնաբանությունները։:
