ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ»-Ի ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ»-Ի ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ երևանցիներ,
Հարգելի՛ Հրաչյա Սարգսյան,

Ի սրտե շնորհավորում եմ համայն հայության մայրաքաղաքի՝ «Էրեբունի Երևան»-ի 2804-ամյակի առիթով։ Տոնն այս հրաշալի է առիթ է ևս մեկ անգամ մեր սերը, սրտի խորքում պահված մեր զգացողությունները բարձրաձայնելու և փոխանցելու մեր վարդագույն, մեր սրտաբաց, մեր գրկաբաց մայրաքաղաքի հանդեպ։ Մեր բոլորի բնօրրանը, մեր բոլորի հարազատ անկյունը, մեր սիրելի մայրաքաղաքն օր օրի զարգանում և նոր շունչ է ստանում։ Հնի ու նորի յուրօրինակ համադրությամբ «Էրեբունի-Երևան»-ը շարունակում է պահպանել ինքնատիպ քաղաքի իր դիմագիծը: Ոչ միայն երևանցիները, այլև բոլորս պետք է մեր լուման ունենանք մեր սիրելի մայրաքաղաքի առավել զարգացմանն ու հզորացմանը: Հզոր, կայուն և զարգացած երկրում անչափ կարևոր է զարգացած և հզոր մայրաքաղաք ունենալը:

Սիրելի՛ երևանցիներ,

Գյումրի-Երևան կապը մշտապես եղել է ամուր հիմքերի վրա: Մեր մայր քաղաքի և հայրաքաղաք Գյումրու համագործակցությունները մշտապես եղել են արդյունավետ, բովանդակալից, հագեցած, մշակութային և աչք շոյող, և պատահական չէր Երևանի օրերը Գյումրիում տոնակատարությունների կազմակերպումը և անցկացումը հենց Գյումրու օրը, իսկ մեր քաղաքի օրվա ավարտի տոնական շքեղ համերգը, որ նվերն էր մայրաքաղաքի կողմից՝ դեռ երկար ժամանակ բոլորիս հիշողություններում կառանձնանա և կհիշվի առանձնակի զգացողություններով:

Իմ և բոլոր գյումրեցիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ համայն հայությանը «Էրեբունի-Երևանի» տոնի առիթով՝ մաղթում բոլորին խաղաղ երկինք, քաջառողջություն և բարեկեցություն։

Շնորհավոր տոնդ, «Էրեբունի-Երևան»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )