Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Վարդգես Սամսոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված (UNECE) Քաղաքապետերի չորրորդ ֆորումին՝ «Քաղաքների ապագայի գագաթնաժողով»-ին:
Գագաթաժողովը տեղի է ունեցել Ժնևի Ազգերի պալատում:
Քաղաքապետերի ֆորումը հարթակ է, որը ստեղծվել է քաղաքապետերի միջև համագործակցությունն ու երկխոսությունը հեշտացնելու և օգնելու համայնքային ղեկավարներին մտքեր փոխանակելու, կիսվելու լավագույն փորձով և լուծում տալու քաղաքային զարգացման, կայունության և կառավարման հետ կապված ընդհանուր մարտահրավերներին։
Ֆորումին մասնակցել են շուրջ 400 քաղաքներ:
Հոկտեմբերի 2-4-ը համայնքի ղեկավարը մասնակցում է «Բնակարանների մատչելիություն» խորագրով սեմինարին:
Համաժողովին, սեմինարին քննարկվել/քննարկվում են թեմաներ՝ կայուն զարգացման և զարգացման ֆինանսավորման, գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, թվային համագործակցությունների, երիտասարդության և ապագա սերունդների, համաշխարհային կառավարման փոխակերպումների շուրջ: