Գյումրի բժշկական կենտրոնը վերածել են ՔՊ-ականների հորերի դուքյանի

Ambionnews-ին հասել են տեղեկություններ, որ Գյումրիի բժշկական կենտրոնի կարևոր հաստիքներ, ինչպես կլինիկական հոգեբանի հաստիքն է կրճատվել է, բայց փոխարենը հաստիքներ են ավելանում, որոնք բուժհիմնարկի գործունեության հետ կապ չունեմ։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդուն տեղավորել են որպես պահեստի պետ, իսկ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի կնոջ բարեկամներն էլ են նույն բուժհիմնարկում տեղավորվել աշխատանքի, որ ՔՊ-ական վերնախավի ազգականները անգործ չմնան, նրանց համար ստեղծվում են հաստիքներ։

«Կլինիկական հոգեբանը ոչ պետքական հաստիք է, կրճատեցին էդ հաստիքը, բայց որոշ ժամանակ անց արհեստական հաստիք ստեղծեցին եւ իրենց բարեկամին տեղավորեցին։ Այսինքն` մուրճն էլ է էս մարդկանց ձեռքը, մեխն էլ։ Իրենք ոնց ուզում են էդպես էլ անում են, իրենց դեմն առնող չկա, իրենց կանգնեցնող չկա։ Մարդկանց կարող են քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատել, առանց հիմնավորման։ Իրենց պետք է, որ իրենց հիվանդանոցում աշխատեն իրենց մերձավորները, ովքեր պոտենցիալ քվե ապահովող են»,-AmbionNews-ի հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը, ում անուն-ազգանունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գյումրի բժշկական կենտրոնը վերածվել է ՔՊ-ականների հոր դուքյանի։

Share This