Գյումրիում 8 մասնաշենքից բաղկացած բնակելի համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2024-2025թթ.-ին

Վարդգես Սամսոնյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը, խորհրդական Մենուա Մկրտչյանը, ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ավագանու անդամ Գևորգ Պասկևիչյանը եղել են Գ.Նժդեհ փողոցում կառուցվող բազնաբնակարան շենքերի շինհրապարակում:
🔶️𝐏𝐚𝐫𝐤 𝐆𝐲𝐮𝐦𝐫𝐢 բնակելի համալիրի կառուցման նախաձեռնությամբ հանդես եկած «Դ ԸՆԴ ԷԴ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Դավթյանի և «Պրոմ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Հայկ Հունանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
🔶️Պատասխանատուները ներկայացրել են մինչ այս իրականացված աշխատանքները, հետագա անելիքները:
🔶️Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է շենքերի կառուցումը Գյումրիում, միաժամանակ հույս հայտնել, որ ծրագրի հաջող ընթացքն ու ավարտը հնարավորություն կտա ծրագրի հետագա շարունակությանը:
🔶️8 մասնաշենքից բաղկացած բնակելի համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2024-2025թթ.-ին:
✅️Հետևեք մեզ տելեգրամում
и ещё 4
Все реакции:

Лусине Саноян и ещё 72

Share This