Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին
Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրել էինք, որ Հայաստանի արևմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, օգոստոսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հանել այն մեր երկրից։ Արման Բաբաջանյանը, որը մշտապես հանդես է եկել հակառուսական կոչերով, գաղափարներով ու հայացքներով, վերջին անգամ նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացրեց մայիսի 21-ին` ԱԳՆ շենքի դիմաց՝ Լավրով-Միրզոյան հանդիպման ժամանակ, և ԱԺ-ի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի հայաստանյան այցի ընթացքում։
Որոշ տեղեկություններով՝ Գյումրիում պատրաստվում են կոշտ հակազդել Երևանից հայրաքաղաք գնացած արևմտամետներին: Քննարկումներ կան, թե ի պաշտպանություն ՌԴ-ի և ռազմաբազայի ինչ հակընդդեմ ակցիա իրականացնել։
Փորձեցինք Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանից պարզել՝ քաղաքային իշխանությունն ինչպես է արձագանքելու այդ ակցիային, սակայն նա հարցը լսեց և ասաց, որ ավագանու նիստի է մասնակցում, չի կարող պատասխանել, թեպետ նիստն արդեն ավարտվել էր»։
