Գյումրիում շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ուզում էր ինքնասպանություն գործել. այն կանխվել է
Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից Ambion.news–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
