Գյումրիում հանկարծամահ է եղել Հին քաղաքի, իրերի սիրահարն և առնվազն Հայաստանում լամպերի ամենամեծ հավաքածուն հատիկ-հատիկ ամբողջ աշխարհից հավաքողն ու ցուցադրողը

Այսօր տխուր լուր ստացանք Գյումրիում։
Գիշերային հերթափոխից տուն է վերադարձել և հանկարծամահ եղել, մի հրաշալի, բարի անձնավորություն՝ Մանուկ Հովհաննիսյանը-Manuk Hovhannisyan։ Հին քաղաքի, իրերի սիրահարն և առնվազն Հայաստանում լամպերի ամենամեծ հավաքածուն հատիկ-հատիկ ամբողջ աշխարհից հավաքողն ու ցուցադրողը։ Ամեն մի լամպից կարող էր ժամերով պատմել։
1987 թվականից էի ճանաչում Մանուկին, հասակակիցներ էինք։
Երբեմն մինչև կեսգիշեր զրուցում էինք հին իրերի և իր ձեռքերով ձևավորած տան բակ-թանգարանի ամեն մի անկյունից։ Մանուկը իրավամբ քաղաքի մշակույթի և պատմության մեջ ուրույն տեղ գրավեց, իր ապրելակերպով, գործունեությամբ և այն հարստացնելով։
Աստված հոգին լուսավորի․․․
Ալեքսանդրապոլ․Լենինական․Գյումրի/Alexandropol.Leninakan.Gyumri խմբի բոլոր անդամների անունից մեր խորհին ցավակցություններն ենք հայտնում հարազատներին ու ընկերներին։
Մի քանի լուսանկար եմ տեղադրում նրա թանգարան-բակից, որոնք ուղարկել էր Մանուկը։
