Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին ապաքինվել է երկարատև բուժումից հետո

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․
«Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։

Ի դեմս նրա, մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։

Իսկ մենք՝ մեծահասակներս կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։

Շնորհավորում եմ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )