Գյումրիում բացվեց Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակ
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը ներկա է եղել Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակի բացմանը
Այսօր՝ հունվարի 19-ին, Գյումրիում բացվել է Իտալիայի հյուպատոսության նոր գրասենյակ, որին ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ալֆոնսո Դի Րիզոն, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, մշակույթի, կրթական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին, Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն ներկայացրել է Գյումրիում Իտալիայի նորանշանակ պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանիին, միաժամանակ շնորհակալություն հայտնել նախկին հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին՝ կատարած աշխատանքի համար:
