Գյումրին հանձնո՞ւմ են.Կարապետ Պողոսյան

ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է Գյումրու զարգացման աշխատանքային խումբ, որի ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Բնականաբար անվանումը շատ ոգևորիչ է, եթե չճանաչեինք ՀՀ կառավարությանը և դրա ղեկավար Ն Փ֊ին, ով ընդամենը հինգ տարվա կործանման տարավ երկու հայկական պետականություն։

Գաղափարն էլ մոտիվացնող է, եթե չճանաչեինք աշխատանքային խմբի ղեկավարին, ով զբաղված է ադրբեջանական սցենարներով ՀՀ կողմից սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով, այսինքն գյուղ առ գյուղ հանձնելով։

Իսկ մի փոքր խորանալու դեպքում հասկանում ես, որ այս աշխատանքային խումբը բացարձակապես, որևէ աղերս չունի Գյումրու զարգացման հետ։ Այն զբաղվելու է Գյումրի֊Կարս երկաթգծի վերագործարկման աշխատանքներով։

Իսկ նման անվանումը նիկոլիզմի հերթական <<աննախադեպ>> թեզերի և <<Արցախը տանք հանգիստ ապրենք>> կործանարար և կեղծ գաղափարի շրջանակներում է, ինչպիսին էին օրինակ` կապիտուլացիան ստորագրեցի, որ կյանքեր փրկեմ, կամ մենք գնում ենք խաղաղության օրակարգով, բայց գիշեր ցերեկ մարդիկ են սպանվում սահմանին և այլն։

Այս խմբի առաքելություններից է լինելու նաև ավիրելը այն ամենը, ինչը կարող է թասիբ և հայրենասիրություն առաջացնել։
Պատահական չէր նաև հունիսի մեկին երեխաներին թուրքական դրոշներին նման լաթի կտոր բաժանելը և մինչ հիմա համայնքապետի կողմից այդ խայտառակությանը չանդրադառնալը

Շարունակելի …

Հ.Գ

Հա, որպեսզի որևէ գյումրեցի պատահաբար չոգևորվի, թե <<թուրքի հետ առևտուր կանենք կապրենք>>, ասեմ հետևյալը չեք կարողանալու, ինչպես թուրքիայի հետ առևտուր անողները 18֊ից հետո չկարողացան, քանի որ դա դարձավ մի քանիսի մենաշնորհը, հարցրեք մինչ 18֊ը առևտուր անողներին։

Share This