Գյումրին ընտրում է, իսկ այսօր լռել է պետք

Վաղը Գյումրիին ընտրում է կամ իր ապագան, կամ այդ ապագայի վրա տապանաքար է դնում։ Ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած տասը քաղաքական ուժերը գրեթե ամեն օր, տարբեր գաստրոլներոոով ներկայացրին իրենց ծրագրերը, խոստումները։Ամեն քաղաքական ուժը իր ծրագիրը գյումրեցուն այնպես ներկայացրեց, որ իբր իրենք գալիս են, որ փրկեն։Իրականում նույնաբովանդակ և ոչինչ չասող տրցակի էր նման ծրագրերը։Ինչևէ գյումրեցին թող ինքը որոշի, ուզու՞մ է, որ Գյումրին դժգույն և դժբախտ քաղաք դառնա, թե վերելք ապրի ու պահի իր դիմագիծը։ Նշենք, որ ընտրությունը համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Պայքարի մեջ են մտել ՝7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածու։ Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս։ Ընտրական ցուցակներով Գյումրիում այս ընտրություններին կմասնակցի 123 115:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )