Գյումրիի քաղաքապետարանում այսօր բավական ուշագրավ հանրային բաց լսում-քննարկում տեղի ունեցավ կապված<< Սքայ-Գյումրի>>ծրագրի հետ։

Ծրագիրը ներկայացնում է “Արմմոս” ընկերությունը։ Այն ենթադրում է օդային հանրային տրանսպորտային ցանցի կառուցում իր բոլոր ենթակառույցներով։ Սա աշխարհի մի շարք երկրների կողմից կիրառվող օդային հանրակառքի կամ օդային տրամվայի տարբերակն է։ Այն Գյումրիում եթե կյանքի կոչվի, կունենա 14 կանգառ կամ կայարան, որոնցից յուրաքանչյուրը առեւտրի եւ հանգստի գոտի կամ զվարճանքի կենտրոն կարող է ունենալ։ Նախատեսվում է նաեւ Հին քաղաքը նոր շնչով կարգախոսի ներքո էկոբնակելի թաղամաս եւ այլ ենթակառուցվածքային միավորներ։ Ի դեպ, հանրային քննարկմանը ներկա էին նաեւ Գյումրուց ընտրված իշխանական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը, ովքեր այդպես էլ հակահամաճարակային կանոններով թելադրված սոցիալական հեռավորությունը չպահպանեցին։https://www.youtube.com/watch?v=ZrxazdEJrRo&fbclid=IwAR2301evkzlXv4mZec9d4hjr_aLr-CUKBVxW6ASdmR9aH9HLPAnOraKWxQ8

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )