Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները այսօր չեն աշխատում, նրանք ՔՊ-ի հանրահավաքին են մասնակցում
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր՝ ժամը 6-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ, ապա հանրահավաք է իրականացնելու Երևանում։ Հանրահավաքից մի քանի օր առաջ Շիրակի մարզպետի աշխատակազմում դպրոցի տնօրեններին «տրինիրովկա» է արվել, որ Փաշինյանի հարվիրած հանրահավաքին ապահովվեն անհրաժեշտ մարդաքանակ։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի 7, 9, 10, 11, 15, 19, 21, 23, 25, 29, 40, 41 և 45 դպրոցների տնօրեններին հրաման է իջեցվել ներկա լինել Ավինյանի պատվին կազմակերպված քայլերթին, իսկ հետո նաև հանրահավաքին։
Գյումրիի բնակիչը զանգահարել է Ambion.news-ի խմբագրություն և հայտնել, որ քաղաքապետարանում իր խնդիրը չեն լսել, պատճառաբանելով, որ ժամանակ չունեն, պիտի Երևան գնան մասնակցնեն Փաշինյանի գլխավորությամբ քայլերթին։Ավտոբուսներով նաև Երևան են տարվել մաքսատան աշխատակիցները, Գյումրիի պոլիկլինիկաների բժիշկները։
Նշենք, որ օրերս առաջնային օղակի բժիշկները հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ։
