Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունները բախտորոշ են լինելու, բայց անորոշ ելքով

Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Արդեն հայտնի են ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը։ Այդ քաղաքական ուժերը ինն են` 6 կուսակցություն և 3 դաշինք։ Թեկնածուների մեջ իհարկե նոր դեմքեր էլ կան, բայց իշխանությունը շարունակում է ամենաբարձր մակարդակով պնդել, որ նախկին նախագահները ներկայություն ունեն այս ընտրություններին։ Այսինքն` ընտրությունները լինելու են նախկին-ներկա համատեքստում։ Այն որ այս իշխանությունները չափազանց վախեցած են Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններից, դա փաստում են նրանց գրառումներն ու ռեսուրսի անհամաչափ կենտրոնացումը։ Ամբողջ իշխանական թիմով լծվել են, որպեսզի Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնեն։ Դեռ ընտրությունների օրը հայտնի չէր, բայց փորձագիտական շրջանակները կարծիք հայտնեցին, որ այս ընտրությունները բախտորոշ է լինելու հենց գործող վարչախմբի համար։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների «վախճանը» հենց Գյումրիից էլ լինելու։

Share This