ԳՅՈՒՄՐԵՑԻ ՔԱՂԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Գյումրեցի քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանը ահազանգում է․ «Առավոտյան իմ անձի հանդեպ տեղի ունեցածը հստակ քաղաքական բռնություն էր, խոսքի ազատության միջազգային նորմերի կոպիտ խախտում, մարդու իրավունքների ոտնահարում, նշեմ որ ինձ անիմաստ կերպով բերման ենթարկեցին ոստիկանության Մուշի բաժին…
Քիչ առաջ նաև զանգ ստացա, քննչական կոմիտեիի Շիրակի մարզային վարչությունից, ժամը 3-ին հրավիրված եմ մեկ այլ գործով հարցաքննության, որպես վկա-կասկածյալ» :
Նշենք, որ Կարապետ Պողոսյանը վերջին օրերին հանդես էր գալիս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի դեմ գրառումներով՝ ներկայացնելով իրեն դիմած քաղաքացիների դժգոհությունները, որոնք վերաբերում էին մարզպետի մտերիմներին պաշտոններ բաշխելուն :
