Գյումրեցի հայտնի սպորտային լրագրող Սամվել Աղանյանը իր Ֆեսբուքյան էջում գրում է.

Արգենտինան ունի ոչ միայն Մեսսի ու Մարադոնա
Գյումրեցի հայտնի սպորտային լրագրող Սամվել Աղանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ցանկացած ֆուտբոլասեր, երբ խոսք է գնում Արգենտինայի հավաքականի մասին, տալիս է 2 սուպերֆուտբոլիստի անուն՝ Լիոնել Մեսսի կամ Դիեգո Մարադոնա: Սակայն արգենտինական ֆուտբոլն ունի ոչ թե 2, այլ 3 հենասյուն: Նրանցից առաջինը 1978 թ. աշխարհի չեմպիոն, աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ու ռմբարկու Մարիո Կեմպեսն է: Այդ տարի աշխարհի առաջնությունն անցկացվեց Արգենտինայում ու Կեմպեսն իր 6-ից 2 ամենակարևոր գոլերը խփեց եզրափակիչ մրցավեճում: Հոլանդիայի ընտրանու հետ խաղը չափազանց ծանր ստացվեց: Հիմնական ժամանակահատվածն ավարտվեց ոչ-ոքի: 1-ին խաղակեսում Կեմպեսը բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո պատասխան գոլը հեղինակեց Նանինգան: Լրացուցիչ խաղակեսում Կեմպեսը նորից առաջ մղեց տանտերերին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Դանիել Ռիկարդո Բերտոնին՝ 3-1: Եթե Կեմպեսը չլիներ, Արգենտինայի չեմպիոնության խնդիրը կդրվեր հարցականի տակ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )