Գյուղատնտեսությունը երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է. Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Վարդենիսի սահմանամերձ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին։
Այստեղ խոշոր ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոտեցումների արդյունքում մշակվել են մեծածավալ ցանքատարածություններ, ցորենի արտեր, գործում է սառնարանային տնտեսություն։ Տարիներ շարունակ ամայի մնացած հողերն այսօր դարձել են բերքատու։
«Սա միայն գյուղատնտեսություն չէ․ սա երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է։
Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր, որպեսզի մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը։
Սա է մեր ճանապարհը՝ ուժեղ, կայուն և իր հողի վրա կանգնած Հայաստան»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
