Գիտնականները պարզել են՝ ինչպես է ալկոհոլն անդրադառնում կնոջ մաշկի վրա
Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է ալկոհոլն անդրադառնում կնոջ մաշկի վրա: Գիտնականները 14 տարի հետևել են ավելի քան 80 հազար կնոջ մաշկի վիճակին և պարզել, որ ալկոհոլը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կնոջ մաշկի վրա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար ալկոհոլային ըմպելիքների գործածությունը կապված է մաշկի տարբեր հիվանդությունների ախտանշանների սրացման հետ: Գիտնականների կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլը նպաստում է օրգանիզմում փոխանակության հիմնական գործառույթների խանգարմանը և բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, սրտամկանի և ոսկրածուծի գործառույթների վրա:
Մասնագետներն ընդգծում են, որ ոգելից խմիչքների չարաշահումը հանգեցնում է սննդարար նյութերի դեֆիցիտի ու իմունային համակարգի թուլացման: Բացի այդ, ալկոհոլը բարձրացնում է բակտերիալ ու սնկային հիվանդություններով վարակվելու հավանականությունը, իսկ նման հիվանդությունները հաճախ դրսևորվում են մաշկային խնդիրների տեսքով:
Ինչպես նշում են բժիշկնեը, մաշկի վիճակի վատթարացումն առաջին հերթին կապված է լինում անառողջ կենսակերպի հետևանքով զարգացող ցինկի և վիտամին C-ի դեֆիցիտով ու աղեստամոքսային տրակտից դրանց կլանման խանգարմամբ:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
