Գիտնականները նշել են երեկոյան սնվելու հետևանքը

Գիտնականներն անցկացրել են  մկների վրա հետազոտություն: Երկու շաբաթ շարունակ կրծողների մի մասին կերակրել են միայն երեկոյան  ժամը 21-ից մինչև գիշերվա 3-ը ընկած ժանանակահատվածում, իսկ 2-րդ մասին  միայն առավոտյան 9-ից հետո:

Չնայած որ 2 խմբերում էլ կրծողները քնում էին հավասար քանակությամբ, նրանց, որոնց կերակրել էին գիշերները, սկսել էին քնի հետ խնդիրներ ունենալ (հաճախակի էին արթնանում): Բացի այդ խանգարվել էր նրանց օրվա ռիթմը, որն էլ և բերել էր արտադրվող սպիտակուցների քանակի փոփոխության, այդ թվում նաև հիշողության և ուսուցման համար պատասխանատու սպիտակուցների:

Արդյունքում գիշերները սնվող մկները սկսել են ավելի վատ հանձնել հիշողության թեստերը:

Ներկայումս դեռևս պարզ չէ, թե գիշերը սնվելը ինչպիսի բացասական ազդեցություններ ունի  մարդու վրա: Սակայն արդեն պարզ է այն, որ գիշերային ժամերի աշխատող մարդիկ, ավելի վատ են լուծում իտելեկտի հետ կապված խնդիրները:

Share This