Գիտնականները զգուշացրել են Սիբիրում հայտնաբերված զոմբի-վիրուսների հնարավոր համաճարակի մասին. The Guardian
Գիտնականները նախազգուշացրել են Սիբիրում հայտնաբերված զոմբի-վիրուսների հնարավոր համաճարակի մասին,- հայտնում էThe Guardian-ը:
Գիտնականների կարծիքով՝ վտանգ կա, որ հնագույն սիբիրյան վիրուսները կարող են ազատվել գլոբալ տաքացման պատճառով և անհայտ հիվանդությունների բռնկման պատճառ դառնալ։ Այս «մեթուսալայի մանրէների» կամ զոմբի-վիրուսների շտամներն արդեն մեկուսացվել են հետազոտողների կողմից։ Հետազոտողները զգուշացրել են, որ հաջորդ համաճարակը կարող է առաջանալ ոչ թե նոր վիրուսների, այլ հեռավոր անցյալի հիվանդության պատճառով:
