Գայլերի ոհմակը հարձակվել է գյուղացու ոչխարի հոտի վրա․50 գլուխ ոչխար հոշոտվել է
Լրագրող Տիգրան Բաշինջաղյանը գրել է․
«Մարտունի քաղաքի Գոմեր կոչվող հանդամասում գայլերի ոհմակը հարձակվել է Աշոտ Խլոյանի ոչխարի հոտի վրա։ Նախնական հաշվարկով 50 գլուխ ոչխար հոշոտվել է։ Իսկ եթե դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ առջևում ծնի շրջանն է, կորուստը կրկնապատիկ է»։
