Գազը կթանկանա, Պողոսը կաղքատանա
Ռուսաստանը երկրորդ շնչառություն է բացել։ Կամաց կամաց վերագտնում է համաշխարհային գերտերության իր կարգավիճակը։ Այս պայմաններում Հայաստանի վիճակը կբարդանա։ Այլեւս հնարավոր չի լինի ասել, թե Հայաստանում գտնվող ռուսական բազան չափազանց կարեւոր է, այն աստիճան, որ կարելի է խաղալ այդ հարցի վրա եւ շահավետ պայմաններ կորզել։ Ուստի հույսերը, թե գազը չի թանկանա, այլեւս հօդս են ցնդել։ Գազը կթանկանա, պողոսներն էլ կաղքատանան։ Ռուսաստանը այլեւս չունի պատճառ Փաշինյանի խաղերը հանդուրժելու։ Ժամանակը կոշտ քաղաքականությանն է։ Երեւանը պետք է ճիշտ գնահատի ամեն բան, որպեսզի անիմաստ քայլերով չհարուցի Մոսկվայի դժգոհությունն ու չդրդի նրան խիստ քայլեր ձեռնարկելու։ Մեջտեղում Արցախ կա։ Հակառակ դեպքում խաղասեղանին կդրվի հենց հայկական երկու պետությունների լինել չլինելու հարցը։ Տարին նոր է բացվել եւ բավական դրամատիկ զարգացումներով։ Ի դեպ, պատմությունը 100 տարին մեկ կրկնվելու հակում ունի։
