Գազանջատումներ՝ հունիսի 12-ին և 15-ին
Պլանային աշխատանքների պատճառով հունիսի 12-ին ժամը 09:00–17:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշենում գազամատակարարումը՝ ներառյալ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունները։ Նույն օրը ժամը 09:30–18:00-ը գազամատակարարումը կդադարեցվի Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի, Հավորմ, Գեղադիր, Ողջաբերդ բնակավայրերում և Ձորաղբյուրի ամառանոցներում, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում։
Հունիսի 15-ին ժամը 10:00–17:00-ը Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում, կդադարեցվի Արին-Բերդի փողոցի թիվ 13/1, 14, 15ա, 17 հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
