Գագիկ Ծառուկյանի մոտ հավաքը կես ժամ է տևել

Շաբաթ օրը օրը երեկոյան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ էր։ Գրել էինք, որ նիստի հիմանական թեման լինելու է խմբակցության ու կուսակցոության միասնականության հարցը։ Որ Ծառուկյանը, բոլոր տատանվողներին բացատրելու է, որ պետք է դիմանան ճնշումներին․ ընդդիմություն դառնալու գինն է դա։
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանից «Հրապարակը» հարցրեց՝ եղե՞լ է նման հարց, Աբովյանն ասաց․ «Թույլ տվեք՝ չբացեմ նիստի մանրամասները, մենք քննարկել ենք ստեղծված իրավիճականում՝ անդրադարձել ենք բոլոր այն արտաքին մարտահրավերիներին, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Մնացած հարցերն էլ․․․ նորմալ աշխատանքային»։
Մեկ այլ ԲՀԿ-ականից տեղեկացանք, որ հանդպիումը տևել է շատ կարճ․ բացի սահմանային լարվածության, Մոսկվայում հայկական գյուղամթերքի իրացման հարցերից, Ծառուկյանը խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել է՝ ո՞նց են, ոնց չեն, հանգստանալու ու՞ր են գնալու և այլն։ Հանդիպմանը, ինչպես և կանխատեսել էինք, ներկա էին բոլոր պատգամավորները բացի Սերգեյ Բագրատյանից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )