Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» ստուգումներ են

ՊԵԿ-ը Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» կոմլեքսում ստուգումների շրջանակում գործողություն է կատարում նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

 

Ambion.news-ի տվյալներով` գործողությունը ավարտական փուլում է։

 

ՊԵԿ-ից մեզ հայտնեցին՝ հրապարակային տեղեկություն լինելու դեպքում, կտրամադրեն։ Մինչ այդ ՊԵԿ-ը տեսանյութ էր հրապարակել «Փարավոն» կոմպլեքսում իրականացվող ստուգումների վերաբերյալ, նշել՝ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն  ՀՀ դրամ։

 

 

Share This