ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԸ ՄԵՐԿ ԼՈՒՍԱՆԿԱՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Երգչուհի Բրիթնի Սփիրսը չափազանց անկեղծ լուսանկար է հրապարակել, որտեղ նա զուգագուլպաներով մերկ կանգնած է հայելու առաջ։ Երգչուհին նկարը տեղադրել է իր Instagram-ի էջում՝ անջատելով գրառումների տակ մեկնաբանություն թողնելու ֆունկցիան։

Միաժամանակ, Սփիրսը մարմնի ինտիմ մասերը ծածկել է տարբեր էմոջիներով։ Երգչուհին, հավանաբար, դա արել է սոցցանցի կանոնները չխախտելու համար, որոնց համաձայն՝ արգելվում է ամբողջովին մերկ լուսանկարների հրապարակումը։ Ի դեպ, նկարը ստացել է ավելի քան երկու միլիոն հավանում։ Այս մասին փոխանցում է Лента. ru -ն։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )