Բրիթնի Սփիրսը կիսամերկ ձի է վարել

Բրիթնի Սփիրսը կիսամերկ ձիարշավի է գնացել։ «Ես ստիպված էի հանել իմ վերնաշապիկը գրողի տարած անապատում!!!»,- գրել է երգչուհին Instagram-ում՝ հրապարակելով տեսանյութ, որում երեւում է իր մերկ մեջքը։ «Ես ստիպված էի մերկանալ»։

bs.jpg (117 KB)

Կադրերում երգչուհին կրում է միայն կովբոյական գլխարկ, սպիտակ ջինսե շորտեր եւ վզնոց։ Սակայն ընկերների ու էքսկուրսավարի հետ շրջագայության սկզբում 41-ամյա փոփ աստղը դեղին նախշով վերնազգեստով էր։ Բրիթնիի մասամբ մերկ տեսանյութը շատ վտանգավոր լուսանկարներից ու տեսանյութերից մեկն է, որը Սփիրսը հրապարակել է անցյալ ամիս 29-ամյա Սեմ Ասգարիից բաժանվելուց հետո:

Օգոստոսին Սփիրսը կիսվել էր տեսանյութով, որում Էննի Լենոքսի «I Put a Spell on You» երգի սաունդթրեքի ներքո կիսամերկ պտտվում էր անկողնում՝ վարդագույն ներքնազգեստով եւ մինչեւ ծնկները հասնող սեւ կոշիկներով: Քիչ անց կատարողը հրապարակել էր եւս մեկ տեսանյութ, որտեղ ընկերուհին լիզում է նրա ոտքը:

Share This