Բռնի տեղահանված արցախցիների հոսքն՝ ըստ համայնքների
Այսօր՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանի մարզերում՝ պետության կողմից առաջարկած կեցավայրերում, տեղավորվել է Արցախից բռնի տեղահանված 45 հազ. 516 մարդ: Երեկ նույն ժամի դրությամբ մարզերում տեղավորվել էր 32 հազ. 200 մարդ:
Արցախցիների հոսքը մեծ է հատկապես Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզեր: Մարզպետարաններից պարզաբանում են, որ այն պայմանավորված է մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով: Արցախցիների հոսքը փոքր է Վայոց ձորի մարզում:
