Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Die Weltwoche

Խոսելով Ղրիմի կամրջի վրա հարվածի մասին՝ Բունդեսվերի գեներալները Գերմանիային ներքաշում են Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, հայտարարել է Die Weltwoche-ի գլխավոր խմբագիր Ռոջեր Քեփելը YouTube-ի իր ալիքում։

«Նման խոսակցություններով ռազմաօդային ուժերի գեներալները Գերմանիային ավելի են ներքաշում պատերազմի մեջ: Ենթադրում եմ, որ կամ կազատվեն աշխատանքից, կամ կպատժվեն ամենայն խստությամբ»,- ասաց լրագրողը։

Նա քննադատեց գերմանացի զինվորականներին համաշխարհային պատերազմի հեռանկարի վերաբերյալ այդքան անտարբեր լինելու համար՝ մատնանշելով, որ Գերմանիան նորից աշխարհը տանում է դեպի լայնածավալ հակամարտություն:

«Թվում է, թե ընդհանրապես գիտակցություն չկա այն ահռելի վտանգի և սպառնալիքի մասին, որում մենք հայտնվել ենք», – եզրափակեց Քեփելը:

Share This