Բուհական ոլորտում վատագույն ավանդույթները շարունակվում են

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Անհողը և նրա թայֆան իշխանության գալուց առաջ և հետո հայտարարում էին, որ բուհական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից և քաղաքական ուժերի, հատկապես իշխող ուժերի ներկայացուցիչները չպետք է ներգրավվեն բուհերի հոգաբարձուների խորհուրդներում…
Սակայն, ինչպես և սպասվում էր, դեմագոգ և մանիպուլյատոր մահաբեր Նիկոլն ընտրեց իր իսկ կողմից քննադատված և մերժված ճանապարհը…
Այսպես, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ, Նիկոլ Անհողի տեղակալ “ասֆալտ” Սուրիկը, ով մինչև իշխանության գալը եղել է պատմության ուսուցիչ և դատված… Իսկ ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ ԿԳՄՍՆ տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով ընդամենը Հ1-ի Պետրոսի կինն է, հայտնի սորոսական և աչքի է ընկնում այս իշխանություններին հլու հնազանդ ծառայությամբ…
Ստացվում է, որ երևանյան երկու բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ են դարձել Նիկոլի թիմակից-կամակատարները…
Կեղծիքների, ստի, դեմագոգիայի, մանիպուլյացիաների միջոցոց, նախկինների վատ բարքերը մերժող իշխանության եկած մահաբեր Նիկոլը իշխանությունը զավթելուց ընդամենը 3 տարի անց իր քայլերով հասկացրեց և ընդունեց, որ նախկինները ճի՞շտ էին…
Հետաքրքիր է, 2018 թ-ին ԵՊՀ ռեկտորի ոտքերի տակ պառկողները որտե՞ղ են… Ինչու՞ չեն պառկում ԵՊՀ կամ ՀՊՄՀ-ի շենքերի առաջ , լաչառություն անում, ղժղժում, իրենց պատեպատ տալիս և իրենց բողոքը հայտնում այն խայտառակության վերաբերյալ, որը տեղի ունեցավ ԵՊՀ-ում և ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհուրդների նախագահների ընտության պահով… Թե՞ ապացուցում են, որ պատվեր են կատարել և նրանց համար ընդունելի են նախկինների բարքերը, որոնք Նիկոլ Անհողն ընդօրինակում է…
Ի դեպ, սպասենք և տեսնենք, թե Շիրակի պետհամալսրանաում, որն արդեն 3,5 տարի էլ ռեկտոր չունի, ու՞մ են հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելու…
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )