Բնական միջոց, որը կօգնի մաքրել անոթներն ու կանխել թրոմբների առաջացումը
Մարդու սննդակարգն անմիջականորեն ազդում է նրա առողջական վիճակի վրա, ուստի զարմանալի չէ, որ սխալ սննդակարգը կարող է խիստ վնասակար լինել սրտանոթային համակարգի համար:
Վերամշակում անցած սննդամթերքի, ճարպոտ մթերքի, տոքսինների ու քիմիական նյութերի գործածությունը հանգեցնում է սրտանոթային տարբեր հիվանդությունների (այդ թվում նաև սրտի նոպայի) առաջացման, սակայն մարդիկ այնուամենայնիվ չեն հրաժարվում նման սննդից: Սա է պատճառը, որ հարկավոր է հավելյալ քայլեր ձեռնարկել և պարբերաբար մաքրել անոթները կուտակված վնասակար նյութերից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ միջոց, որը կմաքրի անոթները նստվածքից ու կկանխի վնասակար թրոմբների առաջացումը, ինչն էլ կօգնի խուսափել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներից:
Բաղադրությունը.
· 8 գլուխ սխտոր,
· մի փոքր կաճապղպեղ,
· 300 գրամ մաքուր ջուր,
· 8 հատ կիտրոն:
Պատրաստման եղանակը.
Կիտրոնները լավ լվանալ ու կտրատել, այնուհետև մաքրել սխտորներն ու կոճապղպեղը, բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Ստացված մածուցիկ զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը և դնել կաթսան կրակին մինչև խառնուրդը սկսի եռալ: Ստացված դեղամիջոցը հարկավոր է պահել շշի մեջ:
Օգտագործման եղանակը.
Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն օր՝ մեկական ճաշի գդալ ուտելուց երկու ժամ առաջ (դատարկ ստամոքսին): Բացի այս խառնուրդի գործածությունից, հարկավոր է նաև շաբաթական առնվազն 3 անգամ մարզվել:
Սակայն հարկ է հիշել, որ նման միջոցների գործածությունից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և լուրջ հետևանքներ ունենալ:
Նյութի աղբյուրը՝ themagicoflife.info
