Բնական միջոց աղիները մաքրելու և մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու համար

Տարեցտարի աղիների ու մարսողական համակարգի հետ կապված խնդիրներն ավելի ու ավելի են տարածվում, ինչը պայմանավորված է մարդկանց սխալ կենսակերպով ու անառողջ մթերքի գործածությամբ:

Բանն այն է, որ նման մթերքը շատ երկար է մարսվում, ինչը հանգեցնում է դրանց կուտակման: Բացի այդ, դրանք գրեթե չեն պարունակում որևէ օգտակար տարր, ուստի օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ վիտամիններն ու կրկին սննդի կարիք է զգում: Արդյունքում այս ամենը դառնում է վնասակար տոքսինների ու շլակների կուտակման պատճառ, որոնք օրգանիզմից դուրս բերելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել աղիները, ինչն անհնարին է դառնում, եթե կան խնդիրներ կապված դեֆեկացիայի հետ:

Նման խնդիրների դեպքում զարմանալի չէ, որ ի հայտ են գալիս այնպիսի տհաճ հետևանքներ, ինչպիսին են փորափքանքը, փորկապությունը, մարսողական խնդիրները և այլն, սակայն կա մի հիանալի միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել տհաճ ախտանշաններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

·         150 գրամ սալորաչիր (չծխեցրած),

·         5 բաժակ եռման ջուր,

·         150 գրամ արմավ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Այս բուժիչ միջոցի պատրաստման համար պարզապես հարկավոր է ջուրը եռացնել, ավելացնել սալորաչրերն ու արմավները, այնուհետև շարունակել եփել թույլ կրակի վրա ևս 15 րոպե, վերցնել կրակից և թողնել սառչի:

Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն առավոտ դատարկ ստամոքսին մեկական ճաշի գդալ: Այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչի շնորհիվ կօգնի ազատվել մարսողական մի շարք խնդիրներից և կբարելավի մարսողական համակարգի աշխատանքը:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Share This