Բնական հակահելմինտային միջոց օրգանիզմը մակաբույծներից մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու համար
Մակաբուծակրությունը բավական տարածված խնդիր է: Ընդ որում՝ այս խնդիրը հատկապես տարածված է տարվա շոգ եղանակներին, ինչը պայմանավորված է լինում սանիտարահիգիենիկ վատ պայմաններով, վատ լվացված մրգերի ու բանջարեղենի օգտագործմամբ, կիսաեփ մսի գործածությամբ, ինչպես նաև կենդանիների հետ շփմամբ:
Վարակումից հետո մակաբույծները «բնակություն են հաստատում» մարդու օրգանիզմում, ինչը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացման ու բազմաթիվ տհաճ խնդիրների առաջացման: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերեբար մաքրել օրգանիզմը մակաբույծներից հատուկ հակամակաբուծային միջոցներով: Ընդ որում՝ նման հակամակաբուծային միջոց կարելի է պատրաստել անգամ ինքնուրույն՝ կիրառելով բնական բաղադրիչներ, որոնք անվնաս կլինեն անգամ երեխաների համար և չեն առաջացնի կողմնակի բարդություններ:
Բնական հակամակաբուծային միջոցի բաղադրության մեջ պարունակվում են պարզ ու հասանելի բաղադրիչներ, որոնք պարալիզացնում են մակաբույծներին ու ստեղծում անբարենպաստ պայմաններ դրանց գոյատևման ու բազմացման համար:
Այս արդրունավետ միջոցի պատրաստման համար հարկավոր են դդմի սերմեր (չկեղևազրկված), լվածաղկի ծաղիկներ, կոճապղպեղի փոշի ու աղացած մեխակ: Անհրաժեշտ է բաղադրիչները խառնել, այնուհետև ստացված խառնուրդի 1-2 գդալն ավելացնել մաքուր թորած ջրին ու ընդունել դեղամիջոցն օրական 2-3 անգամ: Այս միջոցի ընդունման դեպքում մակաբույծները կսկսեն վերանալ ընդամենը մեկ օր անց, սակայն օրգանիզմն ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի մոտ 3 շաբաթ տևողությամբ բուժման կուրս, որի ընթացքում հարկավոր է կարճատև դադարներ անել:
Այս բուժիչ միջոցի բոլոր բաղադրիչները բացարձակապես անվնաս են և շատ օգտակար, ուստի այն կարող են ընդունել անգամ երեխաները: Դդմի սերմերը չեն պարունակում տոքսիկ նյութեր և հարուստ են կուկուրբիտին նյութով, որը պարալիզացնում է մակաբույծներին ու օգնում է դուրս բերել դրանք օրգանիզմից:
Բացի այդ, մակաբույծներն ապրում են շաքարով ու ածխաջրերով հարուստ միջավայրում, մինչդեռ լվածաղկի գործածության դեպքում օրգանիզմում է հայտնվում դառը նյութ, որն ստիպում է մակաբույծներին լքել մարդու օրգանիզմը: Պարբերաբար այս խառնուրդն օգտագործելու դեպքում ստեղծվում է մի միջավայր, որում մակաբույծներն ի վիճակի չեն գոյատևել, սակայն այնուամենայնիվ հարկավոր է միաժամանակ հետևել նաև սննդակարգին ու օգտագործել մթերք, որը թույլ չի տա մակաբույծներին բազմանալ:
Սակայն հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել, ուստի այս բնական հակամակաբուծային միջոցի ընդունումից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ ու սկսել բուժումը միայն հստակ ախտորոշումից հետո և հակացուցումների բացակայության դեպքում:
