Բնական է, երբ մեկ խնդիր նկատում ես , ապա խնդիրը լուծելու փոխարեն , բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում են ապացուցել , որ խնդիր չկա , այլ խնդիրը քո մեջ է …
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցով, մի շարք մասնագետներ դիմել են ինձ, որի հետևանքով հետաքրքրվեցի և պարզեցի առաջ եկած դժվարություններին, մասնավորապես՝ քիմիա , աշխարհագրություն, ֆիզիկա առարկաներից:Խնդիրը բարձրաձայնեցի և մասնագետների հետ քննարկեցինք քայլերի հաջորդականությունը, թե ի՞նչ է պետք անել՝ թույլ չտալով կիսագրագետ ամբոխին վերաբերմունք հայտնել մասնակցած և շեմը չհաղթահարած մասնագետների մասին …
Կառավարության նիստի ժամանակ մեր երկրի թոփ 1 խնդիրը դարձել էր այդ «խայտառակությունը», որին հաջորդեց «ամենագետ և ամենակարող» Արգիշտի Քարամյանի՝ օդից կոչումներ ստացած ոմն անցորդի, առաջարկն այն մասին , որ անհրաժեշտ է տուգանել և բնական է , որ հարցը փողին էր ուղղված և շատ հավանության արժանացավ. առաջարկվեց որպես «լավ միտք» վերցնել և կիրառել…
Դրան հաջորդեց շեֆերի համար «սուրճ դնողների» բանակի հարձակումը և ո՜վ, ինչպես կարողացավ՝ ուսուցիչներին ըդհանրացնելով, անպատիվ խոսքեր շռայլեց և հարկ համարեցին նաև ինձ այդ արանքում անպատվել և համարել , որ ես վախենում եմ ատեստացիայի մասնակցել դրա համար էլ դեմ եմ այդ որակի ատեստացիայի անցկացմանը: Իհարկե կծիծաղեի , բայց սա ողբերգություն է և արդյո՞ք արժի ծիծաղել …
1. Աշխատում եմ որպես հոգեբան, որը ատեստավորման հետ առնչություն չունի (մասնագիտական հաջողությանս մասին չեմ էլ խոսի, քանի որ խոսողները շատ են ու ես իրենց հաղթանակներով ապրում եմ):
2. Ատեստացիաին անհրաժեշտ է չմասնակցել նախ նրա համար , որ իրենց առջև դրած նպատակից արդեն շեղվել են ՝ դեմ են կրկնուսույցին և անգիրին , իսկ ատեստացիայի թեսթերը եղել են այս մակարդակում:
3. Ազնիվ չեն և չեն խոսում սխալների մասին , որոնք առկա են եղել թեսթերում և որոնք գտել են հենց ուսուցիչները՝ պահանջելով շտկել:
4. Արդեն հաղթահարածների քանակը բավականին մեծ համարելով՝ արհեստական աղմուկ են բարձրացնում, ուսուցիչներին վարկաբեկում, որ հաջորդ տարի որևէ ուսուցիչ չնախընտրի մասնակցել և չարժանանա քարամյանների նման ստահակների տուգանքին: (Չկա դիմող, չկա և ֆինանսական ծախս)
5. Մի շարք դասախոսներ խոսում են ատեստացիայի նյութի անորակության և ահռելի սխալների առկայության մասին( թեսթ կազմողնները անտեսում են նաև դասախոսներիի շտկումը, որը պնդում են նաև հարյուրավոր ուսուցիչներ և արդյունքում հարց է առաջանում, արդյո՞ք թեսթեր կազմողները մասնագետներ են ):
6. Դպրոցներում , այո կան և առկա են փողով ԲՈՒՀ ընդունված, փողով ավարտած և փողով աշխատանքի անցած շատ ուսուցիչներ, որոնց ի դեպ ժամանակին տեսչական ստուգումների արդյունքում տեսուչները գնահատում էին 1, նախարարություն այս հարցը բարձրաձայնել եմ դեռ վաղուց և հաստատեմ , որ էդ 1 ստացած ուսուցիչները դեռ աշխատում են և հույս էլ չունենաք , որ իրենք չեն աշխատելու և կամ իրենցից որևէ մեկը կմտածի ատեստավորման դիմելու մասին:
7.Ուսուցչի , թե մասնագիտական կարողությունը , թե մանկավարժական հմտությունը կարող եք բացահայտել դասապրոցեսում , ուստի բարի եղեք այցելել դասարաններ գնահատելուց առաջ:
8 . Սահմանափակվեմ մեկ կոչով , որ քանի մասնակցած ուսուցիչների կողքին չեն կանգնել չմասնակցածները և ինչպես ատեստավորման ժամանակ սպասում էին տեսնեին ինչ կլինի նոր դիմեն, այսօր էլ սպասում են էս մարդիկ վարկաբեկվեն, պայքարեն խնդիրը լուծեն ու իրենք շահեն , ոչ մի արդյունքի չեք հասնի …
Մեկ էլ ինձ անպատվելով կամ ձեր դատարկ խոսակցությամբ ինձ չեք լռեցին. ստից հրահանգներ մի իջեցրեք, լավ է էդ գրողները ձեր համար սուրճ դնեն գոնե դրանից չզրկվեք
