Բիանկա Սենսորին կրկին ստիպել է խոսել իր մասին, այս անգամ՝ չափազանց համեստ հանդերձանքի պատճառով
Բիանկա Սենսորին կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ՝ չափազանց պահպանողական եւ համեստ հանդերձանքի պատճառով։ Բիանկային եւ նրա ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ֆիքսել են Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում։

Նա հագել էր բեժ գույնի խալաթ, որը գրեթե ոտքից գլուխ ծածկում էր նրա կազմվածքը։ Նա իր համեստ տեսքն ամբողջացրել էր սեւ գլխաշորով։
Բիանկայի համար այս անսովոր կերպարը, կրկին սաստկացրել է խոսակցությունները, որ նա, գուցե, հղի է:
