Բժիշկ, որ «ոսկե ձեռքեր» ունի․Օստեոպաթ, մանուալ թերապևտ Սոս Անանիկյանը կարճ ժամանակով Հայաստանում է
Հայտնի բժիշկ՝ Օստեոպաթ, մանուալ թերապևտ Սոս Անանիկյանը շատ կարճ ժամանակով է Հայաստանում, բժիշկը Հայաստան է եկել Եկատերինբուրգից՝ բազմաթիվ հիվանդների խնդրանքով :
Նախ մեր ընթերցողների համար մի փոքր համառոտ ներկայացնենք բժշկական այս ոլորտը:
Օստեոպաթը բարձր որակավորում ունեցող մասնագետ է, որի աչքերը նրա ձեռքերն են :Սա բավականին տարածված բժշկական մասնագիտացում է, որը վերջերս ավելի ու ավելի պահանջված է դառնում:
Բժիշկը օգնում է վերականգնել բուժառուի առողջությունը՝ հիմնվելով առանց դեղորայքի տեխնիկայի: Հիվանդությունների բոլոր ախտորոշումն ու բուժումն այս դեպքում իրականացվում է բացառապես ձեռքերով։ Այդ իսկ պատճառով այդ բժիշկներին հաճախ ասում են՝ «ոսկե ձեռքեր» ունենք։
Անդրադառնալով Սոս Անանիկյանի գործունեությանը՝ նշենք, որ նա 13 տարուց ավել արդեն այս ոլորտում է եւ ավելի քան 50 հիվանդություն է բուժում, այդ թվում՝ կոնքային ճողվածքներ, հոդերի, մկանների, գանգուղեղային ճնշման վերականգնում, գիշերային անմիզություն, 7-րդ ողի, ողնաշարային թեքվածքների ուղղում եւ հատուկ աշխատանք աուտիկ երեխաների հետ։ Բժիշկ Սոս Անանիկյանի հաջողությունն իր 1000-ից ավել առողջացած հիվանդների վստահությունն է, որը վաստակել է արժանապատիվ ձևով։
Օստեոպաթ, մանուալ թերապևտ Սոս Անանիկյանի մոտ ՀՀ-ում հերթագրվելու, բուժզննում անցնելու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 043282940
՝ կապ հաստատելով նրա պրոդյուսեր Անի Ղուկասյանի հետ։
