Բժիշկը զգուշացրել է սմարթֆոնի պատճառով վիրահատական սեղանին հայտնվելու վտանգի մասին

Բժիշկ Միգել Ասսալը զգուշացրել է, որ մարդիկ, ովքեր չեն երկար են մնում իրենց սմարթֆոնների հետ, ռիսկի են դիմում վիրահատական սեղանին հայտնվել։

«La Razon»-ի հետ զրույցում Ասսալն ասել է, որ գաջեթների չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել դաստակային թունելի համախտանիշի զարգացմանը, որի հիմնական դրսևորումը ձեռքի, դաստակի կամ մատների ցավն է։ Բուժումը ներառում է որոշակի դեղամիջոցների ընդունում, սակայն ծանր դեպքերը պահանջում են վիրահատություն։

Այլ բացասական հետևանքների շարքում մասնագետը նշել է պարանոցի և բազկային նյարդի ցավը, աչքերի լարվածությունը, տագնապային խանգարումը և անքնությունը։

Բժշկի խոսքով՝ վիճակագրության համաձայն, աշխարհում գաջեթների միջին օգտագործումը օրական ավելի քան 6.5 ժամ է։ Նա այս թիվը շատ բարձր է գնահատել։

Share This