Բերման է ենթարկվել Արիանա Հովսեփյանը․ նրան տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Newspress.am-ի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը։ Վերջինս հիշեցնենք Կառավարության շենքի դիմաց իրականացնում էր խաղաղ բողոքի ակցիա։ Կառավարության շենքի դիմաց տասնյակ քաղաքացիներ ևս իրականացնում են բողոքի ակցիա։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում։
