Բեյոնսեն ներկայացրել է «Վերածնունդ» ֆիլմի նոր թրեյլերը
Բեյոնսեն ներկայացրել է «Վերածնունդ» ֆիլմի նոր թրեյլերը։ Թրեյլերի տեւողությունը երկու րոպեից էլ քիչ է։ Բեյը խոսում է այն մասին, որ պետք է «իրոք ամուր լինել»՝ տղամարդկանց գերիշխող այս աշխարհում հաջողության հասնելու համար:
«Մայրության եւ բեմում լինելու հավասարակշռությունն ինձ, պարզապես, հիշեցնում է, թե ով եմ ես իրականում»,-հոլովակում ասում է նա։ Այնուհետեւ հաջորդում են հատվածներ նրա ելույթներից եւ երկրպագուների արձագանքներից, որոնք, իսկապես, ցույց են տալիս նրա կենդանի կատարումների էներգիան:
Բեյոնսեի «Վերածնունդ» ֆիլմը դիտողին կտանի երգչուհու վերջին՝RENAISSANCE համաշխարհային շրջագայության հետքերով, որը արտիստի համար դարձավ ամենաեկամտաբեր տուրը՝ հավաքելով ավելի քան 461 միլիոն ԱՄՆ դոլար: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 1-ին։
