Բեյոնսեի դուստրը լոնդոնյան բեմում միացել է մայրիկին՝ «Renaissance» շրջագայության ժամանակ

Բեյոնսեն դեռեւս գտնվում է «Renaissance» համաշխարհային շրջագայության կեսին, սակայն երգչուհին արդեն առանձնացնում է շրջագայության կարեւոր պահերը։ Թագուհի Բին շնորհավորել է իր 11-ամյա դստերը՝ Բլյու Այվիին, ով բեմ է դուրս եկել Լոնդոնի «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտում իր ելույթի ժամանակ։

Ելույթի ժամանակ 41-ամյա երգչուհին պարել եւ երգել է դստեր հետ, իսկ ամուսինը՝ Ջեյ Զին, հանդիսատեսի շարքերից հպարտորեն հետեւել է Քրիս Ջենների եւ Դուա Լիպայի հետ։

Բլյուի ելույթի ժամանակ Բեյոնսեն փորձառու սուպերաստղից դարձավ հպարտ մայրիկ՝ ունկնդրելով դստեր կատարմամբ իր երկու հիթերը: Բլուի ելույթից հետո երգչուհին սոցցանցերում ֆոտոշարք է հրապարակել, որում գրել է.«Իմ գեղեցիկ առաջնեկ։ Ես այնքան հպարտ եմ եւ երախտապարտ, որ քո մայրն եմ: Դու մեզ այնքան են ուրախացնում, իմ քաղցր հրեշտակ»:

Շրջագայության եվրոպական փուլը կշարունակվի մինչեւ մայիս-հունիս։ Հուլիսի 8-ից կմեկնարկի հյուսիսամերիկյան շրջագայությունը Տորոնտոյում:

 

Share This