Բելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհ

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել. նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Եվս 29 մարդ, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է։ Վիրավորների թվում, ըստ Գլադկովի, կա մեկ երեխա։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Share This