Բելառուսի իշխանությունները որոշել են Գրոդնոյում բացել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը
Բելառուսի Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Գրոդնոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ համապատասխան փաստաթուղթը շաբաթ օրը հրապարակվել է ազգային իրավական ինտերնետային պորտալում։
Բելառուսում այժմ աշխատում են Մինսկի Ռուսաստանի դեսպանատունը և Բրեստի գլխավոր հյուպատոսությունը։
Գրոդնոյում գլխավոր հյուպատոսությունը կարող է բացվել մինչև տարեվերջ։
