ԲԴԽ-ն կողմնորոշվել է դատարանների նախագահների թեկնածուների հարցում

2025 թվականի օգոստոսի 18-ին, դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Ինչպես  նաև՝ առաջարկել Նարեկ Աշոտի Գաբրիելյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Նշենք, որ Վաչե Մարգարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր էր նշանակվել 2023 թվականի նոյեմբերին:

Share This