Բաքվում ձերբակալվել են «Սպուտնիկ Ազերբայջան»-ի երկու աշխատակիցներ

Բաքվում ձերբակալվել են «Սպուտնիկ Ազերբայջան»-ի երկու աշխատակիցներ։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ նրանք, ենթադրաբար, Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներ են։

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ռուսական «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության գրասենյակում խուզարկություններ են անցկացվում։

 

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մեդիա ռեսուրսի գրասենյակի շենքը վերահսկողության տակ է վերցվել իրավապահ մարմինների կողմից։

Share This